Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներով նպատակ ունենալով հանրության ուշադրությունը շեղել իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից. Օհանյան

Ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ Աննա Վարդապետյանը իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ: Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից»,- գրել է նա:

Leave a Comment