«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը դրական եզրակացություն է ստացել

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները: Առաջիկայում նախատեսվում են ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը։ Ավինյանի տեղեկացմամբ՝ նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը նա քննարկել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում:

Leave a Comment