Հայաստանի ազգային հավաքականը գոլառատ խաղում խոշոր հաշվով պարտվեց Կոսովոյին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում ընկերական խաղ անցկացրած Կոսովոյի թիմի դեմ և պարտվեց 2-5 հաշվով: Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում էր 2-1 հաշվով:

8-րդ րոպեին Էդգար Սևիկյանի փոխանցումից հետո պաշտպան Նաիր Թիկնիզյանը շեղեց գնդակի ուղղությունը դեպի դարպասը, դարպասապահ Ամիր Սաիպին գնդակը հեռացրեց, սակայն այն ընթացավ դարպասը: Ինքնագոլ գրանցվեց շվեյցարական «Լուգանոյի» դարպասապահի անվան դիմաց:

23-րդ րոպեին Կոսովոյի հավաքականի պաշտպան Լումբարդ Դելովան հեռահար շքեղ հարվածով գրավեց Հենրի Ավագյանի դարպասը:

28-րդ րոպեին տուգանային հարվածով տպավորիչ գոլ խփեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` 2-1:

Երկրորդ խաղակեսում` 61, 72, 90 և 90+3 րոպեներին, տանտերերը երեք անգամ գրավեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասը` 5-2:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը նիդերլանդցի Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ երրորդ խաղն անընդմեջ խոշոր հաշվով պարտվեց:

Կոսովո – Հայաստան հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր: Երեք օր անց Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի հավաքականին:

Ընկերական խաղ

Կոսովո – Հայաստան` 5-2

Leave a Comment