Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել։ ԱԺ-ում , լրագրողների հետ զրույցում ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումները արվել են եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ և հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյո՞ք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալու են իրենց պատասխանները դրական, թե բացասական, այո կամ ոչ»,-ասաց նա։
Հարցին՝ հարաբերվելու այդ ձևը արդյոք չի՞ վնասում եկեղեցուն և պետության հեղինակությանը, նա պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ այդ հարցերի պատասխանները միայն առողջացնելու են եկեղեցին որպես ինստիտուտ»։
Նա հավելեց, որ եթե եկեղեցուց չլինի պատասխան, իշխանության քայլերը կլինեն այն շրջանակում, որը տրված է իշխանությանը օրենքների և սահմանադրության շրջանակում»։
Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ եկեղեցու դեմ որեւէ գործընթաց չկա։