Ռայան Շերկին հայտնել է, թե որ ակումբում հանդես կգա հաջորդ մրցաշրջանում

«Լիոնի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողական կիսապաշտպան Ռայան Շերկին հաստատել է, որ արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ։

21-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել Ազգերի լիգայի կիսաեզրափակչում՝ Իսպանիայի դեմ խաղում, երբ փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին։ Սա ծագող աստղի դեբյուտն էր Ֆրանսիայի ընտրանու կազմում։ Դիդիե Դեշամի թիմը պարտություն կրեց 4-5 հաշվով։

«Դուք արդեն գիտեք իմ պատասխանը՝ բոլորը գիտեն։ Առջևում ևս մեկ ազգային հավաքականի խաղ է։ Հիմա մենք պետք է վայելենք մեր ուժերը և նվիրվենք 100%-ով, իսկ հետո ամեն ինչ կարվի», – Շերկիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Leave a Comment