«Կյանքի մասը». Անատոլի Բելին Երեւանում ջազի ներքո Մանդելշտամ, Պաստեռնակ եւ Բրոդսկի կկարդա


Դերասան Անատոլի Բելին հունիսի 6-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի երաժշտական-բանաստեղծական «Կյանքի մասը» նախագիծը: Այն պոեզիայի եւ երաժշտության խառնուրդ է՝ համերգ ձայնի եւ սաքսոֆոնի համար։ Բանաստեղծություններ եւ ջազ։

20-րդ դարի երեք մեծ բանաստեղծներ Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու, ինչպես նաեւ ժամանակակից բանաստեղծուհիներ Ժենյա Բերկովիչի եւ Ալի Հայտլինայի բանաստեղծությունները կհնչեն երաժշտության հետ կենդանի միասնության մեջ: 


Լուսանկարը՝ kino-teatr.ru




«Կյանքի մասը» մեկուկես ժամ տեւողությամբ առանձնահատուկ ջազային «ջեմ-սեշն» է, երբ բառն ու երաժշտությունը լրացնում են միմյանց, իսկ երաժշտական թեմաները եւ իմպրովիզացիաները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ։

Կատարողները դերասան Անատոլի Բելին եւ երաժիշտ Առնոլդ Գիսկինն են: Բելին 2022 թվականից Իսրայելում է եւ հանդես է գալիս «Գեշեր» թատրոնում, իր հակապատերազմական «Ես այստեղ եմ» մոնոներկայացմամբ շրջել է աշխարհի ավելի քան 60 քաղաքում։

Առնոլդ Գիսկինը սաքսոֆոնահար, կոմպոզիտոր է, մասնակցել է ջազային փառատոների, գրել է երաժշտություն 20 վավերագրական եւ անիմացիոն ֆիլմի համար։






Leave a Comment