Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արաբական Միացյալ էմիրությունների կողմից առաջադրված Շեյխա Նասեր Ալ Նովայսին՝ ՄԱԿ-ի զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների թեկնածու Շեյխա Ալ Նովայսին ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաջող առաջադրման առթիվ։ 

Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու, ինչպես նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության համար»,- գրել է Միրզոյանը։  

Leave a Comment