Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Չիրեբոնում գտնվող քարհանքում լեռնային ապարների փլուզման հետևանքով զոհվել է 19 մարդ, ութը վիրավորվել են, վեցը համարվում են անհետ կորած, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Ինդոնեզիայի Basarnas որոնողափրկարարական գործակալությունը հայտնել է, որ կիրակի օրը իշխանությունները շարունակում են մարդկանց որոնումները, որոնք ուրբաթ օրը տեղի ունեցած փլուզումից հետո հայտնվել են փլատակների տակ։
Ոստիկանությունը հայտնել է, որ երկու կասկածյալի անուն է հրապարակել բնապահպանական օրենսդրությունը խախտելու, ինչպես նաև անվտանգության ապահովման սարքավորումներ չտրամադրելու և անփութության մեջ։
Էներգետիկայի և հանքային պաշարների նախարարությունը հայտարարել է, որ հետաքննում է փլուզման պատճառը և գնահատում կանցկացնի հնարավոր հետագա սողանքները բացահայտելու համար։
Ըստ նախարարության երկրաբանական գործակալության ղեկավար Մուհամմադ Վաֆիդի, Չիրեբոն Ռիջենսի շրջանը հակված է գրունտի տեղաշարժերի, հատկապես, երբ տեղումների քանակը գերազանցում է նորման։