
Նիգերիայում ավտոբուսը կամրջից ընկել է գետը։ Վթարի հետևանքով առնվազն 20 մարդ մահացել է։
Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել Կուրա գյուղի մոտակայքում (Կանո նահանգ, Նիգերիայի հյուսիս)։ Տրանսպորտային միջոցը վերադառնալիս է եղել ազգային սպորտային փառատոնից, հաղորդում է Punch հրատարակությունը։
«30 մարզիկներ տեղափոխող ավտոբուսը կամրջից ընկել է, որի հետևանքով նրանցից 20-ը մահացել են»,- լրագրողներին ասել է Կանո նահանգի սպորտային հանձնաժողովի նախագահ Ումարա Ֆագգեն։
Այս պահին որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։