Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ցրված սկլերոզ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ տարի է արդեն, ինչ պետության կողմից տամադրվում է այս հիվանդության համար չորս անվանում դեղ` հիվանդության չորս փուլերի համար:

«Դեղը բավականին թանկարժեք էր, պացիենտների համար մեծ խնդիր էր ներկայացնում` մեծ մասի մոտ տարեկան 5.5 մլն դրամ:
430 պացիենտ այսօր ստանում է նոր և թանկարժեք դեղերն` անվճար»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Leave a Comment