
Ուկրաինայի զինված ուժերն անօդաչուներով հարձակվել է Կուրսկի մարզի Ռիլսկի և Լգովսկի շրջանների վրա՝ հայտնել է շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:
Նրա խոսքով՝ Ռիլսկում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու հինգ հարկանի բնակելի տան: Դրանցից մեկում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է հարևան պատշգամբներում։ Խինշտեյնի տվյալներով՝ տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ 13 և 16 տարեկան երեխաներ։
Նա նաև հայտնել է, որ Լգովի շրջանի Արտակովո ավանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով այրվել է երկու շինություն և ավտոտնակ: