Արժեզրկում է վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունը քննադատել է Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20250531/arzhezrkum-e-varchapeti-instituty-rusastani-hajeri-miutjuny-qnnadatel-e-pashinjanin-89570674.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89494580_104:0:1013:682_1920x0_80_0_0_e40ac288eeeb55a82bdf6a8b12b972ac.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստանի հայերի միություն

հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստանի հայերի միություն

Բաժանորդագրվել

ՌՀՄ–ն վստահ է, որ նման հայտարարություններով խաթարվում են պետության և եկեղեցու սահմանազատման սկզբունքները։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կիրառած բառապաշարն առաջին հերթին արժեզրկում է հենց վարչապետի ինստիտուտը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի հայերի միությունը

Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հասցեին Փաշինյանի շուրթերից հնչող վիրավորական արտահայտությունները այն օրերին, երբ աշխարհի քրիստոնյաները նշում են Համբարձման տոնը:

«Վարչապետը, որի գլխավորած երկրի Սահմանադրությամբ ամրագրված է եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը, հերթական անգամ ոտնահարում է այդ հիմքը՝ հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի վճռորոշ ձայն ունենալ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում», — ասված է հայտարարության մեջ։

ՌՀՄ–ն նշել է, որ նման քայլերն ավելի շատ հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու փորձ են։

Միությունը հիշեցրել է աստվածաշնչյան խոսքը՝ «Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն», և ընդգծել` պետության ղեկավարի այս վարքագիծը հակասում է ինչպես բարոյական նորմերին, այնպես էլ ազգային արժեքներին։

«Փաշինյանի կողմից եկեղեցու հասցեին հնչեցրած անպարկեշտ բառապաշարն արժեզրկում է առաջին հերթին հենց վարչապետի ինստիտուտը, վարչապետին, որը, մոռանալով իր կոչման մասին, կանգնել է հայկական ինքնության և պետականության դեմ խաչակրաց խայտառակ արշավանքի գլխին»,– եզրափակել է Ռուսաստանի հայերի միությունը։

Leave a Comment