Լուիս Էնրիկե. ««Ինտերը» մեզանից ավելի փորձառու թիմ է»

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իտալական «Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի առաջիկա եզրափակչի մասին։

Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 31-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

«Հենց որ մեկը գոլ խփի, մյուս թիմը կսկսի ավելի շատ ռիսկի դիմել, քան սովորաբար, ինչը կփոխի եզրափակչի սկզբնական ռազմավարությունը։ Խաղը անընդհատ փոխվում է։ Այս եզրափակիչները անկանխատեսելի են, այս եզրափակիչներում երկու թիմերն էլ կարող են գոլ խփել, և արդյունքը կարող է շատ արագ փոխվել, ինչպես դա տեղի ունեցավ կիսաեզրափակչում։

«Ինտերը» մեզանից ավելի փորձառու թիմ է։ Նրանք խաղացել են եզրափակչում երկու տարի առաջ։ Նրանք շատ փորձառու թիմ են՝ մարզիչով, ով արդեն գիտի, թե ինչ է նշանակում խաղալ այս խաղերում։ Այս թիմը շատ լավ է խաղում, երբ գնդակն իրենց մոտ է, և նրանք նաև շատ լավ են պաշտպանվում։ Կասկած չկա, որ նրանք արժանի էին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մասնակից դառնալուն», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Leave a Comment