https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=77bd559dec
Սեզար Ասպիլիկուետան կտեղափոխվի իսպանական այլ ակումբ
Իսպանացի փորձառու պաշտպան Սեզար Ասպիլիկուետան կլքի «Ատլետիկոն» պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։
Todofichajes պորտալի տվյալներով՝ 35-ամյա խաղացողը կշարունակի իր կարիերան Լա Լիգայի մեկ այլ ակումբում։ Ասպիլիկուետան պայմանագիր կկնքի «Սելտայի» հետ։ Պաշտպանը կմիանա թիմին որպես ազատ գործակալ։
Սեզարը «Ատլետիկոյի» կազմում խաղացել է 2023 թվականի ամռանից։ Transfermarkt պորտալի մասնագետները նրա շուկայական արժեքը գնահատում են 1.8 միլիոն եվրո։ Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում պաշտպանը խաղացել է 14 խաղ։ Ասպիլիկուետան խփել է մեկ գոլ և ստացել մեկ դեղին քարտ։