Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով մեկ պտույտ շրջվել է և հայտնվել դաշտում․ 4 վիրшվnրներն էլ երիտասարդ աղջիկներ են

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած  Lexus GX 470  մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Նանե Ա․-ն, 20-ամյա Լիլիթ Ա․-ն և Երևանի բնակիչ 23-ամյա Մերի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Leave a Comment