
Դիտում ՝ 29 590
Վիեննայի երկրամասային դատարանը բավարարել է Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստյան Կուրցի բողոքը, ով նախկինում դատապարտվել էր ութ ամսվա պայմանական անազատույան՝ կեղծ ցուցմունքներ տալու համար։ Դատարանը արդարացրել է նախկին կանցլերին։ Այս մասին հայտնում է Die Presse պարբերականը։ Դատարանը սակայն ուժի մեջ է թողել նախկին կանցլերի աշխատակազմի ղեկավար աշխատած Բերնհարդ Բոնելիի հանդեպ կայացված վճիռը։ Նա դատապարտվել է վեց ամսվա պայմանական բանտարկության՝ երկրի խորհրդարանին կեղծ ցուցմունքներ տալու համար։
Հիշեցնենք, որ Կուրցը Ավստրիան ղեկավարել է 2017-21 թթ։ Նրա դեմ դատական գործը սկսվել էր 23 թվականին։ Տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը նրան կասկածել էր խորհրդարանին՝ վերջինիս կողմից նախաձեռնված հետաքննության ընթացքում տված կեղծ ցուցմունքների մեջ։ Հետաքննությունը կապված է եղել պետական ներդրումային OeBAG կազմակերպության ղեկավարի նշանակման հետ։ Կուրցը հայտարարել էր, որ այդ կազմակերպության ղեկավարի ընտրության հարցում չի միջամտել կամ ազդել։ Բավական խճճված եւ աղմկոտ դատական այս գործին ըստ էության այս վճռով դրվեց վերջակետ։
Կիսվել սոց․ ցանցերում