https://arm.sputniknews.ru/20250528/ajzhm-qnnarkum-en-inch-kani-rd-n-ete-mvoskvajin-sksen-harvatsel-taurus-hrtirnervov-simvonjan-89472126.html
Այժմ քննարկում են` ինչ կանի ՌԴ-ն, եթե Մոսկվային սկսեն հարվածել Taurus հրթիռներով. Սիմոնյան
Այժմ քննարկում են` ինչ կանի ՌԴ-ն, եթե Մոսկվային սկսեն հարվածել Taurus հրթիռներով. Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Գերմանիան չեղարկել են Ուկրաինային փոխանցված զենքի կիրառման հեռահարության… 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T17:17+0400
2025-05-28T17:17+0400
2025-05-28T17:18+0400
ռուսաստան
մարգարիտա սիմոնյան
հրթիռ
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85872439_0:0:2928:1648_1920x0_80_0_0_346e52dd3519d3512d3e13e358ffcd9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Մոսկվայում քննարկվում է Բեռլինին պատասխան հարված հասցնելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի մայրաքաղաքին հարվածեն «Taurus» հրթիռներով:Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Գերմանիան չեղարկել են Ուկրաինային փոխանցված զենքի կիրառման հեռահարության սահմանափակումները: Դա, նրա խոսքով, Կիևին թույլ է տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։ Սակայն ավելի ուշ Գերմանիայի փոխկանցլեր Լարս Քլինգբայլը հերքել էր այդ խոսքերը՝ ընդգծելով, որ Բեռլինի դիրքորոշումը չի փոխվել Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հարցում։Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ եվրոպական երկրների կողմից զենքի հեռահարության սահմանափակումների վերացումը հակասում է հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ռուսական ջանքերին:ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հավելել էր, որ ռուսական օբյեկտներին գերմանական հրթիռներով հարվածելու դեպքում Մոսկվան դա կդիտարկի որպես ռազմական գործողություններին Գերմանիայի ուղիղ մասնակցություն Ուկրաինայի կողմից:ՌԴ–ն Կիևին մատակարարվող հրթիռների անալոգներն ունի, բայց ավելի լավ բնութագրերով. Պուտին
մոսկվա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85872439_191:0:2922:2048_1920x0_80_0_0_dfb1791b6579c0657b8887d03979b293.jpg
ռուսաստան, մարգարիտա սիմոնյան, հրթիռ, մոսկվա
ռուսաստան, մարգարիտա սիմոնյան, հրթիռ, մոսկվա
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Գերմանիան չեղարկել են Ուկրաինային փոխանցված զենքի կիրառման հեռահարության սահմանափակումները:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Մոսկվայում քննարկվում է Բեռլինին պատասխան հարված հասցնելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի մայրաքաղաքին հարվածեն «Taurus» հրթիռներով:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Գերմանիան չեղարկել են Ուկրաինային փոխանցված զենքի կիրառման հեռահարության սահմանափակումները: Դա, նրա խոսքով, Կիևին թույլ է տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։ Սակայն ավելի ուշ Գերմանիայի փոխկանցլեր Լարս Քլինգբայլը հերքել էր այդ խոսքերը՝ ընդգծելով, որ Բեռլինի դիրքորոշումը չի փոխվել Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հարցում։
«Մոսկովյան կաբինետներում քննարկում են, որ եթե գերմանացի զինվորականները գերմանական զենքով հարվածեն Մոսկվային (իսկ «Տաուրուսներով» հարվածելու թույլտվությունը միայն դա կարող է նշանակել, քանի որ խոխոլները չեն կարող ո՛չ սպասարկել դրանք, ո՛չ էլ թռիչքային առաջադրանք կատարել), ապա մեզ այլ բան չի մնա, քան հարվածել Բեռլինին»,- գրել է Սիմոնյանը Telegram-ում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ եվրոպական երկրների կողմից զենքի հեռահարության սահմանափակումների վերացումը հակասում է հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ռուսական ջանքերին: