«Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին այս ամռանը կփոխի ակումբը։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հայտնի լրագրող Սաշա Տավոլերին, Ինձագին համաձայն է «Ալ-Հիլալ» տեղափոխվել։
Սաուդյան Արաբիայում մասնագետը կվաստակի հսկայական գումար՝ տարեկան 25 միլիոն դոլար։ Նշվում է, որ Ինձագիի և «Ալ-Հիլալի» միջև համագործակցության աննշան մանրամասները կհամաձայնեցվեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո։ Այն տեղի կունենա Մյունխենում գարնան վերջին երեկոյան՝ մայիսի 31-ին։ «Ինտերը» գավաթի համար կմրցի ՊՍԺ-ի հետ։
Սիմոնե Ինձագին մարզում է «Ինտերը» 2021 թվականի ամռանից։ Այս ընթացքում «ներաձուրիները» նվաճել են Իտալիայի առաջնությունը, երկու Իտալիայի գավաթ և երեք Իտալիայի Սուպերգավաթը։