Այսօր Հայաստանի վարչապետի հնչեցրած դիրքորոշումն ապացուցում է, որ Հայաստանը «պատրաստ չէ» փոխել իր Սահմանադրությունը՝ տարածքային պահանջները բավարարելու և խաղաղության գործընթացքում առկա խնդիրները լուծելու համար, ինչպես նաև հարց է առաջացնում՝ արդյոք Հայաստանը հակված է խաղաղություն հաստատելուն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն:
«Հարցեր են առաջանում, թե ինչու Հայաստանը՝ անտեսելով Մինսկի խմբի լուծարման կոչերը, ամեն կերպ դա կապում է խաղաղության պայմանագրի հետ՝ փորձելով պահպանել այդ հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին: Ադրբեջանն արդարացիորեն պահանջել է լուծարել այդ խումբը։ Այդ քայլի հետաձգումը կասկածներ է առաջացնում Հայաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ»,-ասել է նա:
The post Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը appeared first on Alphanews.