Էլի որ… Իսկ ինչո՞ւ պետք է «Նավակ Ճոճողի» նման մեկի համար փողի դիմաց սեփական զավակին բանակից փրկելը չլինի ընդունելի տարբերակ, եթե ոչ միայն հայրնեսիրության ավելցուկ, այլև փողի պակաս չունի բնավ: Իսկ ինչո՞ւ պետք է ունենա, եթե տևական ժամանակ իշխանության մեջ է: Բա է՛լ ինչո՞ւ էին բիրադի մտնում Նիկոլի թևի տակ ու Արցախի վաճառքին մասնակցում, եթե չէին կարողանալու մի էրեխա ազատել բանակից փողի դիմաց: Մեխանզիմն էլ լավ է մտածված. մի գրպանից փողը կհանեն կդնեն մյուսը, էրեխեն կազատվի, փողն էլ որոշակի պրոցեդուրաներով անցնելուց հետո պարգևավճարների կամ մեկ այլ բանի տեսքով կվերադառնա իշխանավոր ծնողների գրպանը: Թքած, թե այդ կարուսելի հետևանքով որքան կընկնի հայկական բանակի մարտունակությունը, ինչպես կքանդվի երկիրը:
Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում, բայց դեռ չունի բավարար «դուխ»՝ այդ մասին բացեիբաց հայտարարելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: