Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունն ու ողջունել 2026 թվականին համայնքի գագաթնաժողովներից մեկը Հայաստանում անցկացնելու որոշումը:


«2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հիանալի առիթ է շարունակելու քննարկումները Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցության ամրապնդման ուղիների և տարածաշրջանների ներգրավվածության վերաբերյալ:


Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությանը»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։

Leave a Comment