Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները

Քաղաքականություն

22.05.2025 | 13:47

Արցախի տարածքներում ավարտվել են Իրանի ու Ադրբեջանի համատեղ «Արաքս-2025» զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հաղորդվում է, որ «զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինծառայողները ճշգրտորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրները»։ Մասնակիցները ցուցադրել են մարտական ​​պատրաստվածության բարձր մակարդակ, աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են։

Հիշեցնենք, որ զորավարժությունները մեկնարկել էին մայիսի 18-ին։ Բացման արարողությունը տեղի էր ունեցել հայաթափված Հադրութի զորամասում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment