«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրես Քրիստենսենը կլքի թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս տեղեկությունը տրամադրել է Mundo Deportivo-ն։
Քրիստենսենը «Բարսելոնայի» խաղացող դարձավ 2022 թվականին։ 29-ամյա դանիացին այս մրցաշրջանում մասնակցել է հինգ խաղի, բայց չի կարողացել գոլ խփել։ Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։
Քրիստենսենի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։