Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ դրա համար որպես ամուր հիմք դիտարկելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ համաձայնագրերի ամբողջությունը։ «Դուք միշտ կարող եք հույս դնել մեր աջակցության վրա՝ թե՛ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով մարդասիրական հարցերի լուծման հարցերում», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։