Իրանում մահապատժի են ենթարկել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդուն

Թեհրանում մայիսի 21-ին մահապատժի են ենթարկել 2023-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեին, հայտնել է ISNA գործակալությունը։

2023 թվականի հունվարի 27-ին նա հարձակում էր իրականացրել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Հարձակումը կանխելիս զոհվել էր դեսպանատան պահպանության ծառայության պետ Օրհան Ասկերովը, երկու աշխատակից վիրավորվել էր:

Հարձակվողն իր գործողությունները բացատրել էր նրանով, որ իր կինը մի քանի ամիս առաջ մտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և տուն չի վերադարձել։ Նրա խոսքով՝ աշխատակիցները հրաժարվել էին կնոջ վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել՝ դեսպանատան իր դիմումներին ի պատասխան։

Leave a Comment