
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու կոչին, հայտարարել է, որ նման որոշումներ կայացնում է միայն ամերիկացի առաջնորդը։
«Դա իմ որոշումը կլինի, ոչ թե ուրիշի։ Մենք կտեսնենք, թե ինչ կանի Ռուսաստանը, ինչպես կպահի իրեն», – ասել է Թրամփը Սպիտակ տանը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կարգավորումը հասել է «կրիտիկական պահի»։