Դանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության 26-րդ փաթեթի մանրամասները՝ շուրջ 4,2 միլիարդ դանիական կրոն (628,4 միլիոն դոլար) ընդհանուր արժեքով, հաղորդում է «Եվրոպական պրավդա»-ն՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարարությանը։
Ուկրաինային Դանիայի կողմից տրամադրվող ռազմական օգնության փաթեթը, որը 26-րդն է, ֆինանսավորվում է Ուկրաինական հիմնադրամի և ԵՄ մեխանիզմի՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներով, և նախատեսված է 2025-2028 թվականների համար։
Փաթեթի շրջանակներում Ուկրաինան կստանա լրացուցիչ հրետանային զինատեսակներ, ինչպես նաև զինամթերք, որը ֆինանսավորվել է, այսպես կոչված, չեխական նախաձեռնության շրջանակներում։
«2025 թվականին չեխական նախաձեռնության համար լրացուցիչ միջոցների հատկացման հաշվին հնարավոր կլինի ֆինանսավորել հրետանային արկերի ևս մեկ խմբաքանակի գնումը, ինչը թույլ կտա Ուկրաինային ավելի լավ պլանավորել հրետանային զինամթերքի կայուն մատակարարումները», – հայտնել են Դանիայի պաշտպանության նախարարությունից։
Բացի այդ, Ուկրաինան կստանա ռազմական ինքնաթիռների համար սարքավորումներ, ուսումնական բազայի ընդլայնում, ինչպես նաև այլ օգնություն։
Ուկրաինական հիմնադրամի շրջանակներում 2023-2028 թվականների համար Դանիան ընդհանուր առմամբ 66,1 միլիարդ դանիական կրոն է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության համար։
Նախորդ՝ 970 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության 25-րդ փաթեթը Դանիան հայտարարել էր ապրիլի սկզբին։