
Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկել է «Եվրոտեսիլ 2025» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։
5-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանի պատվիրակ Պարգը Survivor երգով։
«Survivor» երգի հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրոտեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրոտեսիլի հաղթող երգի հեղինակը)։
«Եվրոտեսիլ 2025»-ը մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 13-ին։ Եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին։