ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԳՈՐԾԵՆ 

Դիտում ՝ 29 661

Վրաստանի խորհրդարանում անվտանգության հավելյալ միջոցներ կգործեն։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կներկայացնի խորհրդարանի ամենամյա զեկույցը, որով պայմանավորված էլ խորհրդարանի շենքում անվտանգության դեղին մակարդակ կգործի։ Մուտքը խորհրդարանի շենք կսահմանափակվի։ Զեկույցում ներկայացվելու է նաեւ գալիք տարվա անելիքները։

Խորհրդարանի նիստին, ինչպես նաեւ կոմիտեների նիստերին կկարողանան մասնակցել միայն նրանք, ովքեր դրանց մասնակցության հրավեր են ստացել։ Կսահմանափակվի նաեւ ԶԼՄ-ների աշխատանքը խորհրդարանի շենքում։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment