Զելենսկու բանակցությունները Էրդողանի հետ տևել են 2 ժամ 45 րոպե

Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու միջև երկկողմ և ընդլայնված ձևաչափով բանակցությունները։ Ըստ «Հյուրիեթ» թերթի՝ հանդիպումները, այդ թվում՝ աշխատանքային ճաշը, տևել են 2 ժամ 45 րոպե։

Բանակցություններին ներկա են եղել նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը։

NTV-ն ավելի վաղ հայտնել էր, որ Զելենսկին պլանավորում է Էրդողանի հետ հանդիպումից հետո այցելել Ուկրաինայի դեսպանատուն և այնտեղ հայտարարություն անել մամուլի համար։

Leave a Comment