«Ի դեպ»․ Սև լճի օկուպացիայից 4 տարի անց․ Ի՞նչ է փոխվել

Ի դեպ, 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածքներ՝ Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, և Սյունիքի մարզի Սևլճի հատված: Դա տեղի ունեցավ առանց բախումների և առանց կրակոց արձակելու։

Թշնամին զբաղեցրել է երկու լճերին հարակից բարձունքները՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց եւ ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլեւ տեսադաշտ բացելով դեպի Գորիս։

Ուղիղ 4 տարի անց ոչինչ չի փոխվել, ավելին՝ թշնամին ամրացդում է իր դիրքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ նույնպես ոչինչի չի փոխվել։ Իշխանությունը օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում, դիվանագիտական ճանապարհով առավել ևս ոչինչ չկա։ Իսկ ինչ ունենք դիվանագիտական -ճակատում։ Ոչինչ։

Հիշեցնենք, ըստ 2021 թվականի հաշվարկների՝ Ադրբեջանը օկուպացրել էր Հայաստանի տարածքների 45 քկմ –ը, այսօր այդ թիվը հասնում է ավելի քան 200 քկմ-ի։

Հաղորդաշարի բոլոր թողարկումները տեսնելու համար անցեք հետևյալ՝ «Ի դեպ» և «Ի դեպ 2025» հղումներով:

 

 

Leave a Comment