«Ի դեպ». Ամուր նյարդեր ունենք, ամուր ՊՆ՝ ոչ

Ի դեպ, մայիսի 13-ին Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչները կրակահերթեր են լսել: Տեղացիների խոսքով՝ կրակոցներն այնքան ուժեղ են եղել, որ լսվել են նույնիսկ Մովսես գյուղից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում:

Պաշտպանության նախարարությունը, լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, հաստատել է կրակոցների մասին տեղեկությունը ավանդական դարձած նախադասությամբ՝ «հրադադարի ինտենսիվ, էական կամ նպատակային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»:

Ճիշտ նույն նախադասությամբ ՊՆ-ն հերքում էր Սյունիքի մարզի Խնածախ, Արավուս, Խոզնավար, Գեղարքունիքի մարզի Սոթք և Շորժա գյուղերի ուղղությամբ կրակոցները, իսկ հերքումներից մի քանի օր անց հրապարակում կրակոցների հետևանքով վնասված տների և քաղաքացիական ենթակառուցվածքների լուսանկարներ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Leave a Comment