ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Մերձավոր Արևելք շրջագայության, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-ից 16-ը։
Նա կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ապրիլի վերջին Հռոմ կատարած կարճատև այցից բացի, սա նախագահի առաջին լիարժեք արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում (2017-2021) Սաուդյան Արաբիան նաև առաջին երկիրն էր, որտեղ Թրամփը պաշտոնական այցով այցելեց: