Կրեմլը ներկայացրել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մանրամասները

https://arm.sputniknews.ru/20250511/kremly-nerkajacrel-e-putin-erdvoghan-herakhvosazrujci-manramasnery-88836886.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/03/59100915_205:0:2936:2048_1920x0_80_0_0_10162d39ee84eae6a3aaa50764e4504e.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կրեմլ, վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, հեռախոսազրույց, ստամբուլ, բանակցություն, ուկրաինա

կրեմլ, վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, հեռախոսազրույց, ստամբուլ, բանակցություն, ուկրաինա

Բաժանորդագրվել

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի— Sputnik. Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցությունները վերսկսելու մասին Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նրանք մանրամասն քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը՝ վերսկսելու Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, որոնք առաջարկվում է անցկացնել Ստամբուլում մայիսի 15-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ՝ ընդգծելով Ստամբուլի հարթակ տրամադրելու իր պատրաստակամությունը։

«Թուրքական կողմը կտրամադրի ամեն հնարավոր օգնություն՝ կայուն խաղաղության հասնելուն ուղղված բանակցությունների կազմակերպման և անցկացման գործում», – ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել առևտրային և ներդրումային կապերի հետագա ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական համատեղ նախագծերի իրականացման հարցում։

Հիշեցնենք` մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:

Ռուսաստանի առաջնորդը նաև առաջարկեց, որ Կիևը, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին վերսկսի Ստամբուլում ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի: Նա նշեց, որ Կիևը ընդհանրապես չի արձագանքել Հաղթանակի 80-ամյակի ժամանակ կրակը դադարեցնելու Ռուսաստանի առաջարկին: Ռուսաստանի նախագահը չբացառեց, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում կարող է հրադադար կնքվել: Նա հավելեց, որ Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը:

Leave a Comment