ԱՆԻՖ-ի գործով հնարավոր է քրեական հետապնդում լինի․ գլխավոր դատախազ

ԱՆԻՖ-ի աշխատակիցների վերաբերյալ քրեական գործի քննությունը գտնվում է ակտիվ փուլում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում հնարավոր է քրեական հետապնդում իրականացվի։ Վարդապետյանը նշել է, որ նախաքննության շրջանակում ուսումնասիրվում են մի շարք ուղղություններ, որոնք արդեն հանրային քննարկման թեմա են դարձել։ Նա ընդգծել է, որ մամուլում շրջանառվող տեղեկություններն իրենց հերթին դառնում են քննության առարկա։ «ԱՆԻՖ-ի աշխատակիցների բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում հնարավոր չարաշահումներ կատարելու դրվագներ են ուսումնասիրվում»,- հայտարարել է Վարդապետյանը։ Վարդապետյանը հավելել է, որ հարցաքննվել են նաև պաշտոնատար անձինք, որոնք գործի շրջանակում ունեն տարբեր կարգավիճակներ։ «Ոչ թե […]

Leave a Comment