Մենք գտել ենք լուծում՝ ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ ընդունելի լինի 2 երկրի համար. Փաշինյան

Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը վավերացված են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի:  Այս մասին Արմենպրեսի հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանազատման գործընթացի մասին:

«Կարծում եմ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը: Մենք այստեղ էլ տրամադրված ենք կոնկրետ, կառուցողական աշխատանքի»:

Հարցին, թե նչպես է լուծվելու տարածաշրջանային կոմունիկացիաների՞ հարցը, արդյոք Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանությունը, վարչապտը նշել է, որ իրենք գտել են լուծում, թե  ինչպես պետք է վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը:

«Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձեւով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել եւ անցնել երկաթուղու կառուցմանը»,- նշել է նա:    

Source link

Leave a Comment