Ոստիկանության հատուկ օպերացիա՝ Կոտայքում․ բերման ենթարկվածների մեջ է նաև նախկին պատգամավորի որդին




Shamshyan.com-ը գրում է.

Հունվարի 9-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում հատուկ օպերացիա են իրականացրել։ ։

Այդ օպերացիայի արդյունքում քրեական ոստիկանություն են տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդին և ևս մի քանի հոգի։

Նախաքննության շահերից ելնելով՝  այս պահին այլ մանրամասներ չեն հրապարակվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:



Source link

Leave a Comment