ԱՄՆ ռազմաօդային ուժերը շարունակում են աշխատել վեցերորդ սերնդի F-47 կործանիչի վրա, որը սպասվում է, որ ծառայության մեջ կմտնի տասնամյակի վերջը և կփոխարինի իր դարն ապրած F-22 Raptor-ին։
Նախագիծը մշակվում է 2016 թվականից, հայտնում է Текхульт-ը։ Ապագա կործանիչի նախատիպն անցել է թռիչքի փորձարկման փուլը, իսկ նոր թվային տեխնոլոգիաներն արտադրական մոդելի ստեղծումը զգալիորեն կպարզեցնեն։
Ի զարմանս շատ փորձագետների, F-47-ի մշակման մրցույթում հաղթող է ճանաչվել Boeing ընկերությունը, որը վերջին շրջանում լուրջ խնդիրների է բախվում։ Ինչպես հայտնի է, F-22-ը և F-35-ը մշակվել են նրա մրցակից Lockheed Martin-ի կողմից։ Գործարքը, որի իրականացման համար նախատեսված է հինգ տարի, կազմում է 19,6 միլիրադ ԱՄՆ դոլար։
Պատվիրված F-47-ների ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ, սակայն ակնկալվում է, որ մեկ ինքնաթիռի արժեքը կարող է հասնել 300 միլիոն դոլարի։ Դա շատ թանկ արժե, ուստի Պենտագոնը կձգտի այն նվազեցնել, հասցնելով F-35-ի արժեքի՝ 100 միլիոն դոլարի սահմանների։ F-47-ը ներկայացված է որպես 6-րդ սերնդի կործանիչ, որը բնութագրերով զգալիորեն գերազանցում է իր նախորդին՝ F-22-ին։
Այն կարտադրվի անօդաչու տարբերակով՝ օգտագործելով սթելս տեխնոլոգիաներ. անպոչ շեղանկյունաձև դիզայնը կապահովի ռադարներից նվազագույնս աննկատ մնալու հնարավորությունը՝ ռադարներ կլանող նյութերի և էլեկտրոնային պատերազմի սարքավորումների օգտագործմանը ուգահեռ: Հարմարեցված քարշուժով նոր սերնդի շարժիչը հնարավորություն կտա հասնել գերձայնային արագությունների՝ առանց ֆորսաժի գործածման:
Արհեստական բանականությունը և սենսորների համապարփակ փաթեթը F-47-ը վերածում են հրամանատարական հարթակի, որը կարող է կատարել մի շարք մարտական առաքելություններ, ներառյալ իրական ժամանակում մարտադաշտի մասին տեղեկություններ հավաքելը և այլ հարթակների, մասնավորապես՝ տանկերի, ինքնաթիռների, նավերի, արբանյակների և ցամաքային զորքերի կապի ապահովումը: