Ընտրողների կոլեգիան հաստատել է Թրամփի հաղթանակը | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթում է 312 ձայնով՝ ըստ նահանգներում քվեարկության արդյունքների։
     Ընտրությունների վերջին արդյունքները հաստատվել են Հավայան կղզիներում, որտեղ դեմոկրատ Քամալա Հարիսը ստացել է չորս ձայն։
     Ընդհանուր առմամբ, Հարիսը ստացել է ընտրողների 226 ձայն, Թրամփը՝ 312։
     Այնուհետև քվեարկության արդյունքները կուղարկվեն Կոնգրես, որը կհաշվի դրանք և կհաստատի 2025թ․ հունվարի 6-ին, երբ Հարիսը որպես Սենատի ղեկավար կամփոփի արդյունքները: Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Leave a Comment