ՊՍԺ-ն կարող է «գողանալ» Օլմոյին «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։

Sport.es-ի տեղեկություններով` 26-ամյա ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակին ուշադիր հետևում են ՊՍԺ-ում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի կարողանում Եվրոպայի չեմպիոնին գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի համար: Բարսելոնայի կոմերցիոն դատարանը մերժել է ակումբի հայտը։ «Բարսելոնան» այդ հարցով նոր հայտ է ներկայացնելու, գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է։

Հիշեցնենք, որ Օլմոն 2024 թ. օգոստոսին է 55 միլիոն եվրոյով գերմանական «Լայպցիգից» տեղափոխվել «Բարսելոնա» և 15 խաղում խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Source link

Leave a Comment