Աֆղանստանում տները կկառուցվեն այնպես, որ կանայք տեսանելի չլինեn պատուհաններից

Աֆղանստանի Իսլամական Էմիրության Գերագույն առաջնորդը (պետության ինքնանունը ներկայիս կառավարության օրոք) Հայբաթուլլա Ախունդզադան համապատասխան հրամանագրով կարգավորել է աֆղանների տներում պատուհանների և օդանցքների նախագծումն ու կառուցումը, որպեսզի և՛ կանգնած, և՛ նստած վիճակում կանայք այնտեղից չերևան, հաղորդում է Tolo news լրատվական պորտալը։

Հրամանագրի տեքստը հրապարակվել է կիրակի օրը։

Համաձայն հրամանագրի՝ աֆղանցու տանը պատուհանները պետք է տեղադրվեն այնպես, որ կանայք տեսանելի չլինեն հարևան տների պատուհաններից, երբ նրանք ճաշ են պատրաստում կամ նստած են։

Source link

Leave a Comment