Մասկը կարծում է, որ SpaceX-ը կարող է ավելի արժեքավոր դառնալ, քան ամբողջ համաշխարհային տնտեսությունը

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատկերացնում է մի իրավիճակ, երբ իր մասնավոր ավիատիեզերական ընկերությունը կդառնա ավելի արժեքավոր, քան ամբողջ համաշխարհային տնտեսությունը։

«Սա կթվա խելագարություն, բայց ես տեսնում եմ մի ճանապարհ, որտեղ SpaceX-ը կդառնա ավելի արժեքավոր, քան Երկրի վրա առկա ամբողջ տնտեսությունը», – գրել է Մասկը սոցիալական ցանցերում։

Մասկը չի բացահայտել, թե ինչպես է նա պլանավորում հասնել այս նպատակին։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ համաշխարհային համախառն ներքին արդյունքը 2025 թվականին կկազմի մի փոքր ավելի 118 տրիլիոն դոլարից։

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մասկին անվանեց «ազգային գանձ» և նրան հանձնեց Գիտության ազգային մեդալը, որը երկրի բարձրագույն պարգևն է գիտության ոլորտումշ։

Leave a Comment