
«Ապահովագրական համակարգում ներառված շահառուների թիվը կազմում է 1 միլիոն 815 հազար․ ապահովագրված անձանց շուրջ 50 տոկոսն արդեն իսկ ստացել է այս կամ այն ծառայությունը՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ՝ Սամվել Խարազյանը։
«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամն կատարել է համապատասխան փոխհատուցում, ընդհանուր առմամբ բժշկական կազմակերպությունների և դեղատների ծառայությունների դիմաց փոխհատուցումը կազմել է 150 միլիարդ դրամից ավելի»,- հավելեց Խարազյանը։