«Արեւմտյան Ադրբեջանի համայնքը պահանջում է վերջ տալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն» թերի վերնագրով լուրը սեպտեմբերի 16-ին զետեղելով, «Ազերթաջ» պետական գործակալությունը շարունակում է ինքնահռչակ այդ միավորին կշիռ հաղորդել՝ մեկ օր առաջ էլ նույնի՝ «ՀՀ-ին զսպվածություն ցուցաբերելու» կոչը վերնագիր դարձնելով: «Համայնքը» հայտարարություն էր տարածել, քննադատել օտարերկրյա դիվանագետների՝ «Ադրբեջանի ազատագրված տարածքներ» այցի վերաբերյալ Հայաստանի արձագանքը, այն համարելով «խաղաղության եւ կարգավորման գործընթացը վտանգող»: «Համայնքը» պահանջել է, որ «հայ հասարակությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դադարեցնի ՀՀ տարածքում ադրբեջանցիների ժառանգության ժխտումը, ոչնչացումը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
The post «Համայնք» կոչված շինծու միավորի պահանջները ագրեսորի վարքի ցուցիչ չե՞ն appeared first on Ազգ.