BRICS-ը հնարավորություն է տալիս «բացել» Իրանի և այլ երկրների միջև գտնվող՝ արգելափակված Հորմուզի նեղուցը՝ դրանով իսկ նպաստելով Թեհրանի և այդ երկրների միջև առևտրի ու փոխգործակցության բարելավմանը. այս մասին «India Today»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«India Today»-ի լրագրողի հետ հարցազրույցում քաղաքական գործիչն անդրադարձել է Հորմուզի նեղուցի ներկայիս «կարգավիճակի» վերաբերյալ հարցին։ Իրանի նախագահը նշել է, որ երկիրը չէր կարող պարզապես «ոչինչ չանել», երբ ԱՄՆ-ն հարձակում գործեց տարածաշրջանի վրա։ Փեզեշքիանը նաև մեղադրել է Վաշինգտոնին՝ տնտեսական միջոցների կիրառմամբ երկրի դեմ իր ռազմական նպատակներին հասնելու փորձերի մեջ։
«BRICS-ը այն հարթակներից է, որոնք թույլ են տալիս բացել այս փակ երթուղին, իսկ հարևանների և այլ երկրների հետ մեր կապերը առևտրի ու համագործակցության բարելավման ուղի են։ Իհարկե, ծովային երթուղիներն ավելի հարմարավետ են, սակայն դրանք միակ տարբերակը չեն։ Եթե դրանք արգելափակվեն, մենք չենք հանձնվի», — հայտարարել է Փեզեշքիանը։