Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը

Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ ԽաչվերացըԽաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

 

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

 

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:



Leave a Comment