Իրանա-ամերիկյան հակամարտությունը չէր կարող չազդել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման տեմպերի վրա: Արդեն պարզ է, որ այս տարի Թրամփի ուղու շինարարությունը չի մեկնարկի: Բայց կա վստահություն, որ գալիք տարվա սկզբին կառուցման մեկնարկը կտրվի: Ի՞նչ կտա այն մեզ՝ շրջափակման բեկո՞ւմ, թե՞ աշխարհաքաղաքական նոր թակարդ, լոգիստիկ հաբ դառնալու հնարավորությո՞ւն, թե՞ Ադրբեջանից կախվածության նոր վտանգ:
Այս հարցերն են քննարկվել «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում: