Արդարադատության նախարարությունը հերքում է Նոր Սահմանադրության նախագծի հրապարակման վերաբերյալ լուրը

ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է այն լուրը, թե իբր հրապարակվել է Նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։

Հարգելի՛ քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,

Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է Նոր Սահմանադրության նախագիծը։

Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։

Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը։

Leave a Comment