ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է այն լուրը, թե իբր հրապարակվել է Նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։
Հարգելի՛ քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,
Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է Նոր Սահմանադրության նախագիծը։
Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը։