ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին ու Մոսկվային կոչ էր արել դադարեցնելու պատերազմը։ Նա ասել է, որ պատրաստ է հանդիպելու Պուտինի հետ, սակայն պատերազմի ավարտից հետո։
Մինչև այդ, Վաշինգտոնը մտադիր է յոթ ամսվա դադարից հետո կրկին վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ առաջիկայում ԱՄՆ բանագնացները կայցելեն Կիև և Մոսկվա։
Ռուս-ուկրաինական պատերազմը ձմռան շեմին նոր մտավախություններ է առաջացրել Եվրոպայում։ Դրանք պայմանավորված են Ուկրաինայում կուտակված հացահատիկի արտահանման խնդիրներով։